«ՅԱԲԼՈԿՈ» կուսակցության 2011 թվականի նախընտրական հենահարթակը
Մեր նպատակը
«ՅԱԲԼՈԿՈ» կուսակցության գլխավոր նպատակն է` սահմանադրական ճանապարհով կառուցել իրավական ժողովրդավարական սոցիալական պետություն, որը կապահովի Ռուսաստանի դինամիկ զարգացումը և կոչված կլինի քաղաքացիների ծառայությանը:
Ինչու՞ ենք մենք գնում Դումա:
«ՅԱԲԼՈԿՈ»-ն գնում է խորհրդարան` ներկայացնելու քաղաքացիների շահերը և ըդունելու օրենքներ, որոնք կմոտեցնեն երկիրն այդ նպատակին:
Ինչի՞ դեմ ենք հանդես գալիս մենք:
Իշխանության և բիզնեսի սերտաճման դեմ: Մենք պահանջում ենք.
- բոլոր «կերակրամանների» վերացում, որոնց միջոցով ռեսուրսների վաճառքից գոյացած և բյուջեի միջոցներն ընկնում են օլիգարխների և պաշտոնյաների գրպանները,
- արգելել գործող բիզնեսմեններին և նրանց մերձավորագույն ազգականներին զբաղեցնել պետական պաշտոններ,
- օֆշորներում գրանցված ընկերությունների հարկման հատուկ ռեժիմ, գրավային աճուրդների բենեֆիցիարների հարկումը կոմպենսացիոն հարկով:
Կաշառակերության դեմ: Մենք պահանջում ենք.
- լրիվ ծավալով վավերացնել ՄԱԿ-ի Կոնվենցիայի 20-րդ հոդվածը կաշառակերությանը հակազդեցության մասին, որը պարտավորեցնում է պատժել այն պաշտոնյաներին, ովքեր անկարող են բացատրել սեփական եկամուտների ծագումը,
- կատարել պաշտոնյաների հայտարարագրերի ամբողջական ստուգում և պետական ծառայությունից հեռացնել նրանց, ովքեր չեն կարողացել ապացուցել եկամուտների և ունեցվածքի օրինականությունը
Երկրի քաղաքացիների հնարավորությունների անհավասարության դեմ: Մենք պահանջում ենք.
- վերացնել պաշտոնյաների և պատգամավորների առավելությունները բնակարանային-կենցաղային, բժշկական, տրանսպորտային և այլ սպասարկման ոլորտներում, վերացնել «ազդանշանային լապտերները»,
- ստեղծել միասնական կենսաթոշակային համակարգ պաշտոնյաների և հասարակ քաղաքացիների համար, չեզոքացնել խոշոր և փոքր բիզնեսի իրավական անհավասարությունը:
Էթնիկ թշնամանքի և անհանդուրժողականության դեմ: Մենք պահանջում ենք.
- խստիվ պատասխանատվության ապահովում էթնիկ թշնամանքի և էթնիկ ու ռասայական հատկանիշով խտրականության դրսևորման համար,
- միջնակարգ դպրոցի ծրագրի մեջ ազգամիջյան շփման (միջմշակութային հաղորդակցության) դասերի ներմուծում:
Ընդդեմ ամբողջատիրության և ստալինիզմի: Մենք պահանջում ենք.
- պատասխանատության ներմուծում ստալինյան և բոլշեվիկյան ռեպրեսիաների արդարացման համար,
- ամբողջատիրական անցյալի հաղթահարման պետական ծրագրի ընդունում:
Հանուն ինչի՞ ենք պայքարում մենք:
Ժամանակակից պետության` մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պետության համար
Հանուն անձի անձեռնմխելիության և իրավուքների
- անձնական կյանքի գաղտնիության. նամակագրության և հեռախոսային խոսակցությունների, բնակարանի անձեռնմխելիության,
- կամայականորեն ազատությունը սահմանափակելուց և դրանից զրկելուց պաշտպանելու,
- քաղաքացիների նկատմամբ անօրինական գործողությունների համար իրավապահ մարմինների աշխատակիցների պատժման անկասելիության,
- ազատազրկման վայրերում քաղաքացիների պահման արժանավայել պայմանների երաշխիքների:
Հանուն քաղաքացիական իրավունքների
- պիկետների, հանրահավաքների, երթերի, ցույցերի իրականացման ծանուցագրային կարգի,
- տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հնարավորությունների երաշխիքների, կանանց նկատմամբ խտրականության և բռնության կանխարգելման,
- ոչ կոմերցիոն միությունների ստեղծման և աշխատանքի ազատության,
- ԶԼՄ-ների ազատության անվերապահ պահպանման
- անկախ համազգային հասարակական հեռուստատեսության ստեղծման
Հանուն ժողովրդավարության
- ընտրությունների կեղծման, դրանցում վարչական ռեսուրսի կիրառման անթույլատրելիության,
- ընտրական հանձնաժողովների կազմերի ձևավորմանը բոլոր կուսակցությունների պարտադիր մասնակցության,
- քաղաքական կուսակցությունների գրանցման պարզեցման,
- բոլոր մակարդակների օրենսդիր հավաքներում քաղաքական կուսակցությունների ստացած ձայների շեմի մինչև 3% իջեցման
Անկախ օբյեկտիվ դատարանի
- դատական կաշառակերությունից և կանխակալությունից տուժածների ազատման և իրավունքների վերականգնման,
- անարդարադատ որոշումների համար դատավորների պատասխանատվության խստացման,
- դատական կորպուսի արմատական նորացման,
- ուժային կառույցների և հատուկ ծառայությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության,
- ԱԴԾ (ФСБ), ՊԴԾ (ФСО), ոստիկանության և այլ ուժային կառույցների լիազորություններն անհիմն կերպով ընդլայնող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի վերացման,
- խորհրդարանական վերահսկողության և խորհրդարանական հետաքննության, հասարակական կազմակերպությունների կողմից վերահսկողության:
Հանուն արդյունավետ ֆեդերալիզմի և ազգային քաղաքականության
- դաշնության սուբյեկտների բնակչության կողմից Դաշնության խորհրդի անդամների ընտրության,
- ՌԴ սուբյեկտների գործադիր իշխանության ընտրելիության,
- աշխարհաքաղաքական ռիսկի, էկոլոգիական աղետի և ոչ բարենպաստ կլիմայական պայմաններով տարածաշրջաններին պետական աջակցության համար,
- Ռուսաստանի ժողովուրդների լեզուների (թաթարերենի, բաշկիրերենի և այլն) և մշակույթների պետական աջակցության, պետական դաշնային և տարածաշրջանային ԶԼՄ-ներով Ռուսաստանի ժողովուրդների լեզուներով կանոնավոր հրապարակումների և հառարձակման,
- ազգային հանրապետությունների բնակիչներին մայրենի լեզվով որակյալ կրթություն ստանալու երաշխավորման: Ռուսաստանի ողջ տարածքում միջնակարգ դպրոցներում ցանկացողներին ապահովել մայրենի լեզվի ուսուցման հնարավորություն:
Հանուն լիակատար տեղական ինքնակառավարման
- տեղական ինքնակառավարման մարմիններին նրանց հետ չհամաձայնեցված որոշումներ պարտադրող օրենքների վերանայման,
- գույքային հարկերից բոլոր մուտքերը տեղական մակարդակ փոխադրելու
Հանուն պրոֆեսիոնալ բանակի
- պայմանագրային հիմունքներով ձևավորվող պրոֆեսիոնալ բանակին անցման, զինծառայողների դրամական բավարարության բարձրացման և բնակարանային ապահովման, թոշակների հաշվարկի խտրական կարգի վերացման,
- բանակի կառուցվածքի և թվաքանակի, տեխնիկական հագեցվածության` իրական սպառնալիքների հետ համապատասխանեցման
Հանուն արդյունավետ արտաքին քաղաքականության
- երկրի ամբողջականության պահպանման և Ռուսաստանի`հարակից երկրների համար անվտանգության երաշխավորի վերածման,
- Եվրոպայի ու Եվրոմիության երկրների հետ Ռուսաստանի համագործակցության նոր ձևերի զարգացման, վիզային ռեժիմի վերացման,
- միջազգային կազմակերպություններում և կոնվենցիաներում, որոնց նորմատիվները և ստանդարտները անհրաժեշտ և օգտակար են երկրի զարգացման համար, Ռուսաստանի մասնակցության ընդլայնում:
Հանուն սւցիալական շուկայական տնտեսության
Հանուն մասնավոր սեփականության անձեռնմխելիության
- զանգվածային սպառողի` մինորիտարային բաժնետերերի, բնակարանների սեփականատերերի, գյուղական տների, հողամասերի և այլն, իրավունքների պահպանման և պաշտպանության,
- սեփականության իրավունքի գրանցման արագացման և պարզեցման
Հանուն մրցակցության
- բնական մենաշնորհների խոշոր ծախսերի իրականացման համար որպես միակ մեխանիզմ` թափանցիկ սակարկության,
- կորպորատիվ ծախսերի մասին համացանցում բնական մոնոպոլիաների տեղեկատվության հրապարակման,
- վարչական խոչընդոտների ստեղծման և ձեռնարկատերերի վրա ճնշում գործադրելու համար պատժի խստացման,
- մենաշնորհների սակագների հաստատման թափանցիկ ընթացակարգի սահմանման, նախորդ տարվա գնաճի մակարդակով սակագների աճի սահմանափակման:
Հանուն նոր տնտեսական քաղաքականության և հումքային կախվածության դադարեցման
Ռուսական տնտեսության աճի` առավելագույն կերպով արագացման նպատակով մենք մշակել ենք անհատական մասնավոր տների զանգվածային կառուցման ծրագիր` «Հող-տներ-ճանապարհներ»: Արդեն այսօր Ռուսաստանը հնարավորություն ունի միլիոնավոր իր քաղաքացիներին թույլ տալ կառուցել տուն իրենց և իրենց երեխաների համար` սեփական հողում: Հնարավոր և անհրաժեշտ ենք համարում ենթակառուցվածքներով հանդերձ հողի զանգվածային անվճար հանձնումը որպես ընտանեկան տների կառուցման ենթակա մասնավոր սեփականություն: «Հող-տներ-ճանապարհներ» ծրագրի իրականացման արդյունքը կհանդիսանան.
- հողի անվճար փոխանցումը քաղաքացիներին` բնակարանային շինարարության նպատակային նշանակությամբ, ներքին պահանջարկի զարգացումը և իրական տնտեսության արագացված աճը, ինչը կապահովի միլիոնավոր նոր աշխատատեղեր` ի հաշիվ անհատական բնակարանների զանգվածային շինարարության,
- քաղաքացիներինենթակառուցվածքներով հանդերձ հողերի փոխանցման ապահովումը. Ճանապարհների շինարարություն, գազիֆիկացում, էլեկտրոֆիկացում, ջրամատակարարում պետության հաշվին և նրա աջակցությամբ (հիմնականում պահուստային հիմնադրամներից):
Հանուն փոքր և միջին բիզնեսի իրական աջակցության
- պետական արտաբյուջետային հիմադրամներում ապահովագրական վճարների դրույքների նվազեցման,
- արտոնյալ վարկավորման համակարգի կազմակերպման,
- «ժողովրդական շուկաների» ստեղծման` փոքր բիզնեսի կոոպերատիվների համար շուկայի ստեղծման նպատակով հողի գնման արտոնյալ իրավունքի,
- վարձակալվող մունիցիպալ փակ տարածքների և նրանց տակ գտնվող հողի գնման իրավունքի կոշտ երաշխիքներ,
- բիզնեսի համար ընդհանուր հարկային բեռի նվազեցման` բացի խոշոր և հումքային բիզնեսից:
Հանուն սոցիալական շերտավորման կրճատման
- մինչև նվազագույն կենսաապահովման մակարդակը սպառողական զամբյուղի ապրանքների և ծառայությունների ցանկի ըմդլայնման և ծավալի մեծացման,
- ոչ պակաս, քան մինչև միջին աշխատավարձի հիսուն տոկոսի մակարդակը նվազագույն աշխատավարձի աճի,
- հումքային ռեսուրսների վաճառքից գոյացող միջոցների մի մասի հաշվին մեծ սերնդի հիմնադրամի ստեղծման,
- կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափի մեծացման,
- հաշմանդամության նպասների չափի մեծացման, հաշմանդամների համար աշխատատեղերի և քաղաքներում «անխոչընդոտ» միջավայրի ստեղծման:
Հանուն աշխատանքային իրավունքների երաշխիքների
- գործադուլի անցկացման իրական իրավունքի,
- փոխառային աշխատանքի արգելման,
- ազատ արհմիությունների ստեղծման երաշխիքների, արհմիութենական առաջնորդների հեռացման դեմ երաշխիքների:
Հանուն մարդկային կապիտալում ներդրումների
Հանուն կրթության զարգացման
- անվճար միջնակարգ և հասանելի բարձրագույն կրթության,
- մանկապարտեզների թվի աճի, նախակրթական հաստատությունում յուրաքանչյուր երեխայի տեղով ապահովման,
- նախակրթական հաստատությունների, դպրոցների, մասնագիտական ուսումնարանների, բարձրագույն ուսումնական հաստատությունների դասատուների աշխատավարձի բազմապատիկ բարձրացման,
- կրթական հաստատություններում կոմերցիոնալացումից հրաժարման և կաշառակերության կասեցման:
Հանուն առողջապահության հասանելիության և որակի
- անվճար ծառայությունների ստանդարտացմամբ անվճար առողջապահության հասանելիության,
- բժշկական աշատողների աշխատավարձերի բարձրացման,
- բնակչության պարտադիր անվճար դիսպանսերացման,
- ունիկալ դեղամիջոցների և բժշկական սարքավորման ներմաուծման տուրքերի վերացման:
Հանուն գիտության սատարման
- գիտնականների ինտելեկտուալ սեփականության իրավունքների կոշտ երաշխիքների ստեղծման,
- երիտասարդ գիտնականների պետական աջակցության,
- գիտական հետազոտությունների համար ունիկալ սարքավորումների ներմուծման տուրքերի վերացման:
Հանուն ռուսաստանյան մշակույթին քազաքացիների հաղորդակցման
- մշակույթի և արվեստի ֆինանսավորման մեծացման,
- մշակույթի օբյեկտների տարածքային և գնային հասանելիության ապահովման,
- պետական միջոցների հաշվին աճող սերնդի` մշակությային կյանքում ներգրավման:
Հանուն շրջակա միջավայրի մաքրության
- էկոլոգիայի նախարարության վերստեղծման,
- պետական էկոլոգիական փորձագիտության ինստիտուտի վերականգնման,
- արտասահմանից օգտագործված միջուկային վառելիքի բերումից, նոր ԱԷԿ-ների կառուցումից հրաժարման և ռեսուրսը սպառած ԱԷԿ-ների շահագործումից դուրս բերման:
«ՅԱԲԼՈԿՈ» -ն Ռուսաստանի քաղաքացիներին առաջարկում է այնպիսի ծրագիր, որը մեր երկրի համար կապահովի ընթացք` զարգացման ճանապարհով: Այդ ճանապարհով գնացել և գնում են այն բոլոր պետությունները, որոնք XXI դարի սկզբին հասել են սեփական քաղաքացիների` աշխարհում ամենաբարձր մակարդակի բարեկացության:
Մեր երկիրն այսօր կանգնած է ընտրության առջև.
- Կամ նա XXI դարում կգնա զարգացման ճանապարհով,
- Կամ նա կշարունակի գնալ լճացման ճանապարհով, կգլորվի դեպի երրորդ աշխարհ և ներկա սահմաններում չի գոյատևի մինչև XXI դարի կեսը:
Այդ ընտրությունն այսօր պետք է կատարեք դուք, հարգելի ընտրողներ: