Ռուսաստանը պահանջում է փոփոխություններ

«ՅԱԲԼՈԿՈ» կուսակցության 2011 թվականի նախընտրական հենահարթակը

Մեր նպատակը

«ՅԱԲԼՈԿՈ» կուսակցության գլխավոր նպատակն է` սահմանադրական ճանապարհով կառուցել իրավական ժողովրդավարական սոցիալական պետություն, որը կապահովի Ռուսաստանի դինամիկ զարգացումը և կոչված կլինի քաղաքացիների ծառայությանը:

Ինչու՞ ենք մենք գնում Դումա:

«ՅԱԲԼՈԿՈ»-ն գնում է խորհրդարան` ներկայացնելու քաղաքացիների շահերը և ըդունելու օրենքներ, որոնք կմոտեցնեն երկիրն այդ նպատակին:

Ինչի՞ դեմ ենք հանդես գալիս մենք:

Իշխանության և բիզնեսի սերտաճման դեմ: Մենք պահանջում ենք.

  • բոլոր «կերակրամանների» վերացում, որոնց միջոցով ռեսուրսների վաճառքից գոյացած և բյուջեի միջոցներն ընկնում են օլիգարխների և պաշտոնյաների գրպանները,
  • արգելել գործող բիզնեսմեններին և նրանց մերձավորագույն ազգականներին զբաղեցնել պետական պաշտոններ,
  • օֆշորներում գրանցված ընկերությունների հարկման հատուկ ռեժիմ, գրավային աճուրդների բենեֆիցիարների հարկումը կոմպենսացիոն հարկով:

Կաշառակերության դեմ: Մենք պահանջում ենք.

  • լրիվ ծավալով վավերացնել ՄԱԿ-ի Կոնվենցիայի 20-րդ հոդվածը կաշառակերությանը հակազդեցության մասին, որը պարտավորեցնում է պատժել այն պաշտոնյաներին, ովքեր անկարող են բացատրել սեփական եկամուտների ծագումը,
  • կատարել պաշտոնյաների հայտարարագրերի ամբողջական ստուգում և պետական ծառայությունից հեռացնել նրանց, ովքեր չեն կարողացել ապացուցել եկամուտների և ունեցվածքի օրինականությունը

Երկրի քաղաքացիների հնարավորությունների անհավասարության դեմ: Մենք պահանջում ենք.

  • վերացնել պաշտոնյաների և պատգամավորների առավելությունները բնակարանային-կենցաղային, բժշկական, տրանսպորտային և այլ սպասարկման ոլորտներում, վերացնել «ազդանշանային լապտերները»,
  • ստեղծել միասնական կենսաթոշակային համակարգ պաշտոնյաների և հասարակ քաղաքացիների համար, չեզոքացնել խոշոր և փոքր բիզնեսի իրավական անհավասարությունը:

Էթնիկ թշնամանքի և անհանդուրժողականության դեմ: Մենք պահանջում ենք.

  • խստիվ պատասխանատվության ապահովում էթնիկ թշնամանքի և էթնիկ ու ռասայական հատկանիշով խտրականության դրսևորման համար,
  • միջնակարգ դպրոցի ծրագրի մեջ ազգամիջյան շփման (միջմշակութային հաղորդակցության) դասերի ներմուծում:

Ընդդեմ ամբողջատիրության և ստալինիզմի: Մենք պահանջում ենք.

  • պատասխանատության ներմուծում ստալինյան և բոլշեվիկյան ռեպրեսիաների արդարացման համար,
  • ամբողջատիրական անցյալի հաղթահարման պետական ծրագրի ընդունում:

Հանուն ինչի՞ ենք պայքարում մենք:

Ժամանակակից պետության` մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պետության համար

Հանուն անձի անձեռնմխելիության և իրավուքների

  • անձնական կյանքի գաղտնիության. նամակագրության և հեռախոսային խոսակցությունների, բնակարանի անձեռնմխելիության,
  • կամայականորեն ազատությունը սահմանափակելուց և դրանից զրկելուց պաշտպանելու,
  • քաղաքացիների նկատմամբ անօրինական գործողությունների համար իրավապահ մարմինների աշխատակիցների պատժման անկասելիության,
  • ազատազրկման վայրերում քաղաքացիների պահման արժանավայել պայմանների երաշխիքների:

Հանուն քաղաքացիական իրավունքների

  • պիկետների, հանրահավաքների, երթերի, ցույցերի իրականացման ծանուցագրային կարգի,
  • տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հնարավորությունների երաշխիքների, կանանց նկատմամբ խտրականության և բռնության կանխարգելման,
  • ոչ կոմերցիոն միությունների ստեղծման և աշխատանքի ազատության,
  • ԶԼՄ-ների ազատության անվերապահ պահպանման
  • անկախ համազգային հասարակական հեռուստատեսության ստեղծման

Հանուն ժողովրդավարության

  • ընտրությունների կեղծման, դրանցում վարչական ռեսուրսի կիրառման անթույլատրելիության,
  • ընտրական հանձնաժողովների կազմերի ձևավորմանը բոլոր կուսակցությունների պարտադիր մասնակցության,
  • քաղաքական կուսակցությունների գրանցման պարզեցման,
  • բոլոր մակարդակների օրենսդիր հավաքներում քաղաքական կուսակցությունների ստացած ձայների շեմի մինչև 3% իջեցման

Անկախ օբյեկտիվ դատարանի

  • դատական կաշառակերությունից և կանխակալությունից տուժածների ազատման և իրավունքների վերականգնման,
  • անարդարադատ որոշումների համար դատավորների պատասխանատվության խստացման,
  • դատական կորպուսի արմատական նորացման,
  • ուժային կառույցների և հատուկ ծառայությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության,
  • ԱԴԾ (ФСБ), ՊԴԾ (ФСО), ոստիկանության և այլ ուժային կառույցների լիազորություններն անհիմն կերպով ընդլայնող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի վերացման,
  • խորհրդարանական վերահսկողության և խորհրդարանական հետաքննության, հասարակական կազմակերպությունների կողմից վերահսկողության:

Հանուն արդյունավետ ֆեդերալիզմի և ազգային քաղաքականության

  • դաշնության սուբյեկտների բնակչության կողմից Դաշնության խորհրդի անդամների ընտրության,
  • ՌԴ սուբյեկտների գործադիր իշխանության ընտրելիության,
  • աշխարհաքաղաքական ռիսկի, էկոլոգիական աղետի և ոչ բարենպաստ կլիմայական պայմաններով տարածաշրջաններին պետական աջակցության համար,
  • Ռուսաստանի ժողովուրդների լեզուների (թաթարերենի, բաշկիրերենի և այլն) և մշակույթների պետական աջակցության, պետական դաշնային և տարածաշրջանային ԶԼՄ-ներով Ռուսաստանի ժողովուրդների լեզուներով կանոնավոր հրապարակումների և հառարձակման,
  • ազգային հանրապետությունների բնակիչներին մայրենի լեզվով որակյալ կրթություն ստանալու երաշխավորման: Ռուսաստանի ողջ տարածքում միջնակարգ դպրոցներում ցանկացողներին ապահովել մայրենի լեզվի ուսուցման հնարավորություն:

Հանուն լիակատար տեղական ինքնակառավարման

  • տեղական ինքնակառավարման մարմիններին նրանց հետ չհամաձայնեցված որոշումներ պարտադրող օրենքների վերանայման,
  • գույքային հարկերից բոլոր մուտքերը տեղական մակարդակ փոխադրելու

Հանուն պրոֆեսիոնալ բանակի

  • պայմանագրային հիմունքներով ձևավորվող պրոֆեսիոնալ բանակին անցման, զինծառայողների դրամական բավարարության բարձրացման և բնակարանային ապահովման, թոշակների հաշվարկի խտրական կարգի վերացման,
  • բանակի կառուցվածքի և թվաքանակի, տեխնիկական հագեցվածության` իրական սպառնալիքների հետ համապատասխանեցման

Հանուն արդյունավետ արտաքին քաղաքականության

  • երկրի ամբողջականության պահպանման և Ռուսաստանի`հարակից երկրների համար անվտանգության երաշխավորի վերածման,
  • Եվրոպայի ու Եվրոմիության երկրների հետ Ռուսաստանի համագործակցության նոր ձևերի զարգացման, վիզային ռեժիմի վերացման,
  • միջազգային կազմակերպություններում և կոնվենցիաներում, որոնց նորմատիվները և ստանդարտները անհրաժեշտ և օգտակար են երկրի զարգացման համար, Ռուսաստանի մասնակցության ընդլայնում:

Հանուն սւցիալական շուկայական տնտեսության

Հանուն մասնավոր սեփականության անձեռնմխելիության

  • զանգվածային սպառողի` մինորիտարային բաժնետերերի, բնակարանների սեփականատերերի, գյուղական տների, հողամասերի և այլն, իրավունքների պահպանման և պաշտպանության,
  • սեփականության իրավունքի գրանցման արագացման և պարզեցման

Հանուն մրցակցության

  • բնական մենաշնորհների խոշոր ծախսերի իրականացման համար որպես միակ մեխանիզմ` թափանցիկ սակարկության,
  • կորպորատիվ ծախսերի մասին համացանցում բնական մոնոպոլիաների տեղեկատվության հրապարակման,
  • վարչական խոչընդոտների ստեղծման և ձեռնարկատերերի վրա ճնշում գործադրելու համար պատժի խստացման,
  • մենաշնորհների սակագների հաստատման թափանցիկ ընթացակարգի սահմանման, նախորդ տարվա գնաճի մակարդակով սակագների աճի սահմանափակման:

Հանուն նոր տնտեսական քաղաքականության և հումքային կախվածության դադարեցման

Ռուսական տնտեսության աճի` առավելագույն կերպով արագացման նպատակով մենք մշակել ենք անհատական մասնավոր տների զանգվածային կառուցման ծրագիր` «Հող-տներ-ճանապարհներ»: Արդեն այսօր Ռուսաստանը հնարավորություն ունի միլիոնավոր իր քաղաքացիներին թույլ տալ կառուցել տուն իրենց և իրենց երեխաների համար` սեփական հողում: Հնարավոր և անհրաժեշտ ենք համարում ենթակառուցվածքներով հանդերձ հողի զանգվածային անվճար հանձնումը որպես ընտանեկան տների կառուցման ենթակա մասնավոր սեփականություն: «Հող-տներ-ճանապարհներ» ծրագրի իրականացման արդյունքը կհանդիսանան.

  • հողի անվճար փոխանցումը քաղաքացիներին` բնակարանային շինարարության նպատակային նշանակությամբ, ներքին պահանջարկի զարգացումը և իրական տնտեսության արագացված աճը, ինչը կապահովի միլիոնավոր նոր աշխատատեղեր` ի հաշիվ անհատական բնակարանների զանգվածային շինարարության,
  • քաղաքացիներինենթակառուցվածքներով հանդերձ հողերի փոխանցման ապահովումը. Ճանապարհների շինարարություն, գազիֆիկացում, էլեկտրոֆիկացում, ջրամատակարարում պետության հաշվին և նրա աջակցությամբ (հիմնականում պահուստային հիմնադրամներից):

Հանուն փոքր և միջին բիզնեսի իրական աջակցության

  • պետական արտաբյուջետային հիմադրամներում ապահովագրական վճարների դրույքների նվազեցման,
  • արտոնյալ վարկավորման համակարգի կազմակերպման,
  • «ժողովրդական շուկաների» ստեղծման` փոքր բիզնեսի կոոպերատիվների համար շուկայի ստեղծման նպատակով հողի գնման արտոնյալ իրավունքի,
  • վարձակալվող մունիցիպալ փակ տարածքների և նրանց տակ գտնվող հողի գնման իրավունքի կոշտ երաշխիքներ,
  • բիզնեսի համար ընդհանուր հարկային բեռի նվազեցման` բացի խոշոր և հումքային բիզնեսից:

Հանուն սոցիալական շերտավորման կրճատման

  • մինչև նվազագույն կենսաապահովման մակարդակը սպառողական զամբյուղի ապրանքների և ծառայությունների ցանկի ըմդլայնման և ծավալի մեծացման,
  • ոչ պակաս, քան մինչև միջին աշխատավարձի հիսուն տոկոսի մակարդակը նվազագույն աշխատավարձի աճի,
  • հումքային ռեսուրսների վաճառքից գոյացող միջոցների մի մասի հաշվին մեծ սերնդի հիմնադրամի ստեղծման,
  • կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափի մեծացման,
  • հաշմանդամության նպասների չափի մեծացման, հաշմանդամների համար աշխատատեղերի և քաղաքներում «անխոչընդոտ» միջավայրի ստեղծման:

Հանուն աշխատանքային իրավունքների երաշխիքների

  • գործադուլի անցկացման իրական իրավունքի,
  • փոխառային աշխատանքի արգելման,
  • ազատ արհմիությունների ստեղծման երաշխիքների, արհմիութենական առաջնորդների հեռացման դեմ երաշխիքների:

Հանուն մարդկային կապիտալում ներդրումների

Հանուն կրթության զարգացման

  • անվճար միջնակարգ և հասանելի բարձրագույն կրթության,
  • մանկապարտեզների թվի աճի, նախակրթական հաստատությունում յուրաքանչյուր երեխայի տեղով ապահովման,
  • նախակրթական հաստատությունների, դպրոցների, մասնագիտական ուսումնարանների, բարձրագույն ուսումնական հաստատությունների դասատուների աշխատավարձի բազմապատիկ բարձրացման,
  • կրթական հաստատություններում կոմերցիոնալացումից հրաժարման և կաշառակերության կասեցման:

Հանուն առողջապահության հասանելիության և որակի

  • անվճար ծառայությունների ստանդարտացմամբ անվճար առողջապահության հասանելիության,
  • բժշկական աշատողների աշխատավարձերի բարձրացման,
  • բնակչության պարտադիր անվճար դիսպանսերացման,
  • ունիկալ դեղամիջոցների և բժշկական սարքավորման ներմաուծման տուրքերի վերացման:

Հանուն գիտության սատարման

  • գիտնականների ինտելեկտուալ սեփականության իրավունքների կոշտ երաշխիքների ստեղծման,
  • երիտասարդ գիտնականների պետական աջակցության,
  • գիտական հետազոտությունների համար ունիկալ սարքավորումների ներմուծման տուրքերի վերացման:

Հանուն ռուսաստանյան մշակույթին քազաքացիների հաղորդակցման

  • մշակույթի և արվեստի ֆինանսավորման մեծացման,
  • մշակույթի օբյեկտների տարածքային և գնային հասանելիության ապահովման,
  • պետական միջոցների հաշվին աճող սերնդի` մշակությային կյանքում ներգրավման:

Հանուն շրջակա միջավայրի մաքրության

  • էկոլոգիայի նախարարության վերստեղծման,
  • պետական էկոլոգիական փորձագիտության ինստիտուտի վերականգնման,
  • արտասահմանից օգտագործված միջուկային վառելիքի բերումից, նոր ԱԷԿ-ների կառուցումից հրաժարման և ռեսուրսը սպառած ԱԷԿ-ների շահագործումից դուրս բերման:

«ՅԱԲԼՈԿՈ» -ն Ռուսաստանի քաղաքացիներին առաջարկում է այնպիսի ծրագիր, որը մեր երկրի համար կապահովի ընթացք` զարգացման ճանապարհով: Այդ ճանապարհով գնացել և գնում են այն բոլոր պետությունները, որոնք XXI դարի սկզբին հասել են սեփական քաղաքացիների` աշխարհում ամենաբարձր մակարդակի բարեկացության:

Մեր երկիրն այսօր կանգնած է ընտրության առջև.

  • Կամ նա XXI դարում կգնա զարգացման ճանապարհով,
  • Կամ նա կշարունակի գնալ լճացման ճանապարհով, կգլորվի դեպի երրորդ աշխարհ և ներկա սահմաններում չի գոյատևի մինչև XXI դարի կեսը:

Այդ ընտրությունն այսօր պետք է կատարեք դուք, հարգելի ընտրողներ:




Платформа на языках России

Россия требует перемен

Россия үзгәрешләр таләп итә!

Рәсәй үҙгәрештәр талап итә!

Россиялы кулэ воштӥськонъёс!

Россиялъе хIажат буго хиса-баси

Россия алышывланы талап эте!

Россиясь веши полавтомат!

Россе хувцамаш 1еш!

Россияс т1едожо хийцамаш хилитар!

Уæрæсе домы ивддзинæдтæ

России ондоо болохо ёhотой!

Российлан вашталтыш кӱлеш!

Арассыыйа уларыйыыны туруорсар!

Раççейре улшăну пулмаллах!

  Россием зэхъуэкIыныгъэхэр къегъэув!

Rusiya dəyişiklik tələb edir!

Ռուսաստանը պահանջում է փոփոխություններ

Главные новости

16.05.2012

Александру Константиновичу Никитину – 60 лет

Митрохин просит Президента решить жилищную проблему 11 бездомных многодетных семей

Сергей Митрохин: Утренний разгон незаконен. Доказательство

14.05.2012

Митрохин пришел на #ОккупайАбай

15.05.2012

Митрохин требует от Путина и Ткачева остановить снос домов обманутых дольщиков в Сочи

Сенатор от Рязанской области Рафгат Алтынбаев может быть отозван

Сергей Митрохин: День семьи по-путински

«ЯБЛОКО» запустило в воздух мыльные пузыри и погремушки, требуя решить проблему детских садов

14.05.2012

Явлинский: Средства городского бюджета должны быть перераспределены в пользу социальных проектов

Главная Тема : Нужна ли России революция?

Все новости >

Региональные новости

16.05.2012

Чита: О точечных застройках в городе Борзя

Санкт-Петербург: Обращение Григория Явлинского к депутатам Законодательного Собрания

Краснодар: В Туапсе начался суд над обвиняемыми в повреждении забора вокруг дачи Ткачёва

Санкт-Петербург: Заявление фракции "ЯБЛОКО" по второму чтению закона об изменении бюджета

Волгоград: Волгоградское «ЯБЛОКО» провело митинг «За честную власть!»

Санкт-Петербург: ЗакС утвердил депутатские запросы от "яблочников"

15.05.2012

Московская область: Митрохин попросил Чайку разобраться с незаконной вырубкой леса в Жуковском

Рязань: Сенатор от Рязанской области Рафгат Алтынбаев может быть отозван

Москва: «ЯБЛОКО» запустило в воздух мыльные пузыри и погремушки, требуя решить проблему детских садов

Москва: В Школе активного горожанина состоялась встреча выпускников

Все новости регионов >

«Свобода и Справедливость»

Постоянная передача партии ЯБЛОКО на СОТВ

смотреть все выпуски